Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը մերժել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի խնդրանքը՝ հետ կանչել միջազգային կազմակերպություններին ուղղված պահանջը՝ պետական մակարդակով ընդունել Պաղեստինի ինքնավարությունը իրենց կազմում:
Քերրին փորձել է բացատրել Աբասին, որ այդ քայլը Իսրայելը գնահատում է որպես սադրանք՝, եւ որ Իսրայելը սպառնում է պատժամիջոցներ կիրառել պաղեստինի նկատմամբ:
«Մեր պահանջները չափազանցված չեն, իսկ իսրայելական սպառնալիքները արդեն վաղուց որեւէ մեկին չեն վախեցնում, թող անեն, ինչ ուզում են»,-ասել է Աբասը, մեջբերում է 9tv.co.il-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելը չեղյալ է հայտարարել պաղեստինցի բանտարկյալների խմբերի ազատ արձակելու որոշումը, որոնք ըստ 2013-ի հուլիսին ստորագրված պայմանավորվածության պետք է ազատ արձակվեին:
Պաղեստինի ինքնավարությունը ցանկանում է հասնել ՄԱԿ-ում ճանաչման




























