Հայաստանի ոստիկանությունը կանխել է թմրանյութերի խոշոր խմբաքանակի իրացման փորձը։ Այս մասին հայտնել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը։ ՀՀ իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել, որ Իսֆահանում (Սպահան) բնակվող և Իրանի քաղաքացի հանդիսացող ոմն Ռուբեն Արթյունյանին կարողացել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրել 1 կգ ափիոն, որը մտադրվել է իրացնել 1 գրամը 5 հազար դրամով (մոտ 13 դոլար)։ Այդ գործը նա պատրասվում էր իրականացնել իր ծանոթներ Արմեն Քարամյանի ու Արտակ Արթունյանի օգնությամբ։

Օգոստոսի 3-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հաջողվել է ձերբակալել Ռուբեն Հարությունյանին, ինչպես նաև Քաջարանի բնակիչ Արմեն Քարամյանին ու Երևանի բնակիչ Լիլիթ Երեմյանին։

Հաղորդման համաձայն, նրանց մոտ հայտնաբերվել է 300 գ ափիոն և 3,5 մլն. դրամ (շուրջ 9,5 հազար ԱՄՆ դոլար)։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հարությունյանը թմրանյութերի մնացած մասը՝ մոտ 500 գ, տվել է Արմավիրի շրջանի Հայթաղ գյուղի բնակիչ Արտակ Առաքելյանին։ Օպերատիվ-հետախուզական ու բացատրական աշխատանքների շնորհիվ Առաքելյանը իրավապահ մարմիններին է փոխանցել իր տան թաքստոցում պահվող թմրանյութը՝ հայտնելով, որ դրանք Հարությունյանն իրեն է փոխանցել վաճառելու նպատակով»։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։