Ռուսասկան ՍՈւ-24 կործանիչը 12 անգամ թռչել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Դոնալդ Կուկ» ականակիր նավի մոտակայքում, որն ապրիլի 10-ից Սեւ ծովում է: Այդ մասին ապրիլի 14-ին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, գնդապետ Սթիվ Ուորենը, հաղորդում է « Reuters»-ը:
Դատապարտելով կապված Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության ուժեղացման պայմաններում տվյալ գործողությունները՝ գնդապետը միաժամանակ նշել է, որ ռուսական կործանիչը զինված չի եղել: « Ռուսաստանի այդ սադրիչ եւ ոչ պրոֆեսիոնալ գործողությունները չեն համապատասխանում մեր զինծառայողների միջեւ մասնագիտական փոխգործակցության վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնություններին»,- ընդգծել է Սթիվ Ուորենը:
Նրա խոսքով՝ միջադեպը շարունակվել է 90 րոպե եւ տեղի է ունեցել ապրիլի 12-ի երեկոյան, երբ ամերիկյան նավը պարեկային ծառայություն էր իրականացնում Սեւ ծովի արեւմտյան հատվածում: Այս պահին ամերիկյան նավը ռումինական նավահանգստում է: Ուորենը նաեւ նշել է, որ Պենտագոնի պաշտոնական անձինք Ռուսաստանի կառավարության հետ դեռ չեն քննարկել միջադեպը:




























