Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Պիեր Ֆերդինանդո Կազինիին ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ:

ՈՒղերձում, մասնավորապես, ասվում է.

«Բազում միջոցներ գոյություն ունեն հարգելու մեր պատմությունը, որոնցից առաջինն է` վառ պահել հիշողությունը:

Այսօր, հիշելով ցեղասպանությունը, մենք խորապես մոտ ենք զգում մեզ Հայ ժողովրդին: Մի ցեղասպանություն, որը` նորագույն պատմության ամենագորշ էջերից մեկն է: Բոլոր իտալացիները, անկախ իրենց քաղաքական, մշակութային, կրոնական հայացքներից, հայության կողքին են, որը մեծ դեր ունի մարդկության պատմության մեջ: