Մեծ Բրիտանիան 200 մլն ֆունտ ստերլինգ կներդնի(ավելի քան 330 մլն դոլար) նոր սառցահատի ստեղծման համար: Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը՝ Քեմբրիջում հանդես գալով գիտական հետազոտությունների ֆինանսավորման մասին ելույթով: Սպասվում է, որ ենթադրաբար 130մ երկարություն եւ 25մ  լայնություն ունեցող նավը կկառուցվի 2019թ.-ին եւ կօգնօ բրիտանացի մասնագետներին հետազոտություններ անցկացնել Արկտիկայի եւ Անտարկտիկայի շրջաններում:

Ինչպես նշում է լոնդոնյան «Daily Telegraph» թերթի կայքը, նավը գիտահետազոտական նշանակությունից բացի թույլ կտա Մեծ Բրիտանիային «իր ներկայությունն ապահովել» Հարավային Ատլանտիկայի բրիտանական տարածքների շրջանում: BBC-ի եւ «» թերթի մեկնաբաններն իրենց հերթին ընդգծել են, որ հետախուզության ու բեւեռային լայնություններում նավթահանքերի մշակման հեռանկարների հետ կապված հարցեր կան, ու «Մեծ Բրիտանիան պատկանում է այն երկրների թվին, որոնք շահագրգռված են դրանցում», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տեխնիկական հիմնական պահանջների համաձայն՝ նավը կարողանալու է երեք հանգույցներով արագություն ունենալ՝ հատելով երկու մետր հաստությամբ սառույցներ:

Նորագույն սառցահատը կլրացնի թագավորության կողմից օգտագործվող բեւեռային նավերը, որոնք կառուցվել են 1990 եւ 1995 թվականներին: Նավի վրա ուղղաթիռի հրապարակ կա, վերամբարձ կռունկներ, լաբորատորիաներ: Այն կկարողանա ստորջրյա սարքավորումների հետ փոխգործակցել փորձերի ստացման համար:

Այս պահին նախագիծը դեռ ծրագրավորման փուլում է, դրա հետ կապված աշխատանքները շարունակվում են, հաղորդել են տեղական լուսաբանողները: Հարցն այն է, թե որտեղ է կառուցվելու 13 հազար տոննա քաշով սառցահատը: