Իհարկե, հասկանալի են թուրքական հասարակական կազմակերպությունների հանդեպ հայերի անվստահության հիմքերը, քանի որ ավելի քան 90 տարի առաջ բացարձակ լռություն էր տիրում քաղաքացիական հասարակության կողմից: Այդ մասին ապրիլի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքական «Dur De»(«Ոչ ասա ռասիզմին ու ազգայնականությանը») կազմակերպության ներկայացուցիչ Լեւանտ Շեմսեւերը(Թուրքիա):
Նրա խոսքով՝ այսօր իրենք խնդիր ունեն համոզել հասարակության նույնիսկ ամենաառաջադեմ ներկայացուցիչենրին, որպեսզի նրանք ընդունեն Հայոց ցեղասպանության փաստը: «Մենք շարունակում ենք մնալ թուրք հասարակության փոքրամասնությունը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Մեր համագործակցությունը Հայաստանի եւ հայկական սփյուռքի կազմակերպությունների հետ սկսվել է վերջին 2-3 տարվա ընթացքում, սակայն աստիճանաբար զարգանում է»,- նշել է Լեւանտ Շեմսեւերը:
Նա նաեւ ընդգծել է, որ չնայած վերջին հայտարարություններին, քուրդերը նույնպես Հայոց ցեղասպանության հարցի առթիվ հստակ դիրքորոշում չունեն:




























