Հայաստան ԱԺ-ն իր արտահերթ նիստում ՀՀԿ-ն քվեարկել է Հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման մասին որոշման մեջ փոփոխություններ մտցնելու որոշման օգտին:
Որոշմանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ մեկը, ձեռնպահներ չեն եղել: Քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ այդ որոշումը հակասում է ԱԺ կանոնակարգ օրենքին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար ռուբեն Հակոբյանը նույնպես հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղի ունեցողը «բալագան» է անվանել: «Մեր խմբակցությունը չի մասնակցելու այս բալագանին, մենք չենք մասնակցի քվեարկությանը»,-ասել է նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է, որ իրենց խմբակցության պատգամավորները չեն մասնակցելու քվեարկությանը:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա նրանք պրզապես բացակայում էին խորհրդարանի նիստին:
Նշենք, որ ԱԺ 6 խմբակցություններից 5-ը հրաժարվել են աշխատել հաշվիչ հանձնաժողովում, ինչի արդյունքում հաշվիչ հանձնաժողովում չի ապահովվում քվորում, իսկ առանց այդ հանձնաժողովի հնարավոր չէ իրականացնել ԱԺ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Դրանով պայմանավորված, ՀՀԿ-ն առաջարկել է հաշվիչ հանձնաժողովի անդամների թիվը 11-ից հասնցել 13-ի, որտեղ ՀՀԿ-ի կողմից ներկայացված անդամների թիվը 5-ից կդառնա 7 եւ կապահովվի քվորում:



























