2014թ. առաջին եռամսյակում Հայաստանում ամեն 4 ամուսնության դիմաց 1 ամուսնալուծություն է գրանցվել։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ 2014թ. հունվար-մարտին ամուսնալուծությունների թիվը կազմել է 1 210, ինչը 34,9%-ով գերազանցում է 2013-ի ցուցանիշը։ Ընդ որում, ամուսնությունների թիվը կազմել է 4744, բայց ընդամենն ավելացել է 3,3%-ով։
Ամուսնալուծությունների հարաբերակցությունն ամուսնությունների նկատմամբ վերջին 3 տարիներին մշտապես աճում է: 2012 թ. I եռամսյակում հազար ամուսնությանը միջինը բաժին էր ընկել 166 ամուսնալուծություն, 2013 թ. I եռամսյակում՝ արդեն 195, իսկ 2014 թ. նույն ժամանակահատվածում՝ 255:




























