ԱՄՆ դեսպանատունը անհամաձայնություն է հայտնել Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությանը եւ անհիմն է որակել Ջեյմս Ուորլիքին ԵԱՀՄ ՄԽ համանախագահի պաշտոնից հետ կանչելու պահանջը, հաղորդում է modern.az կայքը:
Դեսպանատանը նաեւ նշել են, որ Միացյալ Նահանգները շարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջատագովը մնալ:
Նշենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը ամերիկյան միջնորդին ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հետ կապեր ունենալու մեջ էր մեղադրել եւ նրա հետկանչի վերաբերյալ հնարավոր քննարկումների մասին հայտարարել:



























