ԱՄՆ-ի կառավարությունը համամիտ չէ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հասցեին Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հնչեցրած գնահատականին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են ՀՀ-ում Ամերիկայի դեսպանատնից:
ԱՄՆ-ի կառավարությունը հավատարիմ է մնում այդ ուղղությամբ իր պարտավորություններին եւ կողմերին կոչ անում լուրջ քայլեր ձեռնարկել` ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Հիշեցնենք, Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը ԱՊԱ-ի հետ հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին մեղադրել էր ոչ անաչառության, պատվեր կատարելու մեջ եւ հայտարարել համանախագահի պաշտոնից Ուորլիքի հեռացմանը հասնելու մտադրության մասին:




























