Բելառուսի եւ Թուրքիայի քաղաքացիները 2014թ. հունիսի 1-ից կարող են առանց վիզայի փոխադարձ այցելություններ կատարել:
«Մինսկը թուրքական կողմից տեղեկացում է ստացել, որ երկիրն ավարտին է հասցրել բոլոր ներպետական ընթացակարգերը` վիզային ռեժիմի փոխադարձ չեղարկման մասին համաձայնագրի կիրառման ուղղությամբ»,- Բելառուսի միգրացիոն ծառայությանը մոտ կանգնած աղբյուրին է վկայակոչում «Ինտերֆաքս-Արեւմուտք» գործակալությունը:
«Հավանականություն կա, որ ամռան սկզբից Բելառուսի քաղաքացիները կարող են առանց վիզայի Թուրքիա այցելել»,- ասել է հիշյալ աղբյուրը:
Անցած տարվա վերջին հաղորդվել էր, որ Բելառուսը վավերացրել է հետընդունման եւ վիզային ռեժիմի չեղարկման մասին բելառուսա-թուրքական համաձայնագիրը:
Համաձայն փաստաթղթի, Բելառուսի քաղաքացիները կարող են մեկ այցելության ընթացքում առանց վիզայի 30 օր անցկացնել Թուրքիայի տարածքում:




























