ՀԱՀ-ում իշխող Աֆրիկյան ազգային կոնգրեսը(ԱԱԿ) հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով՝ 62.15 տոկոս ձայն: Այդ մասին վկայում են ազգային ընտրական հանձնաժողովի տվյալները:
Համեմատության համար նշենք, որ 2009թ.-ի ընտրություններում ԱԱԿ-ն հավաքել էր 65.9 տոկոս: Կուսակցությունը խորհրդարանում 15 տեղ է կորցրել, բայց պահպանել է 249 մանդատ, որը նախագահ Ջեյկոբ Զումային երաշխավորում է երկրորդ հնգամյա կառավարման ժամկետ: 400 տեղանոց Ազգային ասամբլեայում քվեարկությունը նախատեսված է մայիսի 21-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԱԱԿ-ը հաղթել է իննից ութ նահանգներում, կարողացել է պահպանել իր վերահսկողությունը մայրաքաղաքային Խաուտեն նահանգում, թեեւ աջակցության մակարդակը 64-ից նվազել է 54 տոկոսի:
Գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական դաշինք կուսակցությունը կրկնել է հաղթանակն Արեւմտյան Քեյփ նահանգում, որտեղ ստացել է 59.38 տոկոս ձայն: Ընդհանուր առմամբ երկրում հավաքել է 22.23տոկոս ձայն, ինչը 16.66 տոկոսով ավել է 5 տարի առաջվա արդյունքից՝ խորհրդարանում տեղերի թիվը 67-ից հասցնելով 89-ի:




























