Ֆրանսիայի` Հայաստանում կատարած ներդրումները վերջին 6 տարիներին հատել են 1 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանագիծը: Այս մասին այսօր` մայիսի 12-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով հայ-ֆրանսիական երեւանյան գործարար համաժողովի բացմանը:

Նախագահը նշել է, որ Հայաստանում շուրջ 180 ֆրանսիական կապիտալով ընկերություններ են գործում, այդ թվում` «Պեռնո-Ռիկարը», «Օրանժ Արմենիան», «Bureau Veritas»-ը, եւ ACBA Credit Agricole բանկը:

«Մենք տնտեսական համագործակցության հետագա զարգացումն անչափ կարեւոր ենք համարում` նպատակ ունենալով այն քաղաքական երկխոսության մակարդակի հասցնել»,- նշել է երկրի ղեկավարը: 

Նշենք, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2013թ. շուրջ 81,9 մլն ԱՄՆ դոլար է կազմել, որից Հայաստանի արտահանման բաժինը 6,57 մլն դոլար է: