Ֆրանսիան Հայաստանի տնտեսությունում արեւմտյան խոշորագույն ներդրողն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, Երեւանում, հայ-ֆրանսիական գործարար համաժողովում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Հայաստանում Ֆրանսիայի ներդրումները ԵՄ բոլոր ներդրումների մոտ կեսն են կազմում: Տարեկան դա մոտ 120 մլն եվրո է: Իհարկե, մենք ներկա ենք շատ ոլորտներում՝ բանկային գործ, հեռահաղորդակցություն, տրանսպորտ, բայց մեր առեւտրային շփումները մեծ չեն (2013-ին մոտ 81,9 մլն դոլար-խմբ):

Ֆրանսիան Հայաստանի առեւտրային գործընկերներ ցանկում 10-րդ տեղում է, այն դեպքում, երբ մեր հանրապետությունում ապրում է մոտ 500 հազար հայ: Մենք պետք է գնանք շփումների ակտիվացման, բիզնեսի համար տեղեկատվության փոխանակման պարզեցման ճանապարհով»,-նշել է Օլանդը: