«Եվրոպական ինտեգրում» (Երեւան), «Հումանիտար հետազոտությունների համայնք» (Բաքու) եւ «Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» (Ստեփանակերտ) հասարակական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Միասին-2» նախագծի շրջանակում «Միասին» երգի անգլերեն տարբերակն է մշակվել:
Երգը դեռեւս նախագծի առաջին փուլի ընթացքում` ղարաբաղյան տարածաշրջանի երաժիշտների եւ բանաստեղծների համատեղ աշխատանքի արդյունքում է ծնվել: Կատարողներն են Եւգենիա Տիմչենկոն (Բաքու), Նարինե Գրիգորյանը (Ստեփանակերտ) եւ Գայանե Սարգսյանը (Երեւան): Երգի տարածման ամսաթիվը խորհրդանշական է, քանի որ այսօր` մայիսի 12-ին, ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ուղիղ 20 տարին է լրանում:
«Միասին-2» նախագիծը (ինչպես եւ նախորդը` «Միասինը») ԱՄՆ կառավարության աջակցությամբ է իրականացվում:
2012թ. երգի ռուսերեն տարբերակն էր տարածվել:




























