Հայաստանի ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի գլխավորությամբ,  մայիսի 12-ից 13-ը Պոտսդամում (Գերմանիա) մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ԱՅՍԱՖ առաքելության Հյուսիսային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների ռազմաքաղաքական պլանավորման համաժողովին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե համաժողովի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում 2015 թվականի հունվարից մեկնարկող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության պլանավորմանն առնչվող հարցեր: Համաժողովին մասնակցող 19 երկրների կողմից համաձայնեցվել է Աֆղանստանի հյուսիսում ստեղծվելիք հրամանատարության կառուցվածքի, զորային պլանավորման եւ ապահովման հայեցակարգը: Հայկական կողմը Հյուսիսային հրամանատարության ղեկավար պետություն հանդիսացող Գերմանիային վերահաստատել է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցելու հանձնառությունը:

Համաժողովի շրջանակներում Լեւոն Այվազյանը եւ ԳԴՀ ՊՆ ռազմավարության եւ գործողությունների դեպարտամենտի ղեկավար, դերծովակալ Թոմաս Յուգելը ստորագրել են հայկական մեկ խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլի Քեմփ Քասաբա զինավանում վերատեղակայման եւ ապահովման խնդիրները կարգավորող միջգերատեսչական տեխնիկական համաձայնագիրը: