Իտալիայի Պարմայի Էմիլյա-Ռոմանյա շրջանում մակարոնների թանգարան է բացվել, որը գտնվում է Կոլեկյո քաղաքում՝ լոլիկների թանգարանից ոչ հեռու:

Թանգարանում կան փաստաթղթեր, որոնք նկարագրում են ներկայիս իտալական մակարոնի արտադրման բոլոր փուլերը, հայտնում է  nakonu-ն՝ վկայակոչելով ANSA-ն:

Այցելուները կարող են էքսկուրսիա վերցնել եւ ծանոթանալ, թե նախկինում ինչպես էին մակարոն պատրաստում:

 Թանգարանը բացվել է մակարոն արտադրող հայտնի  Barilla ընկերության աջակցությամբ:

Իտալիայում մինչ այս թանգարանն արդեն կար մակարոնների թանգարան, որը պատմում էր Իտալիայի խոհարարների փառքը ամբողջ աշխարհում տարածած այս ճաշատեսակի դարավոր պատմությունը: Այդ թանգարանը գտնվում է Հռոմում: