Հյուսիսային Կորեան էքսպանսիոնիստական հավակնություններ է անվանել Ճապոնիայի մտադրությունը՝ թույլ տալ երկրի Զինված ուժերին մասնակցել հավաքական պաշտպանությանը: «Չարժե նույնիսկ խոսել, որ դա Ճապոնիայի առաջին քայլը կլինի այլ երկրներ ներխուժելու համար, որի գլխավոր նխատակն աշխարհը կառավարելն է»,-գրում է հյուսիսկորեական «Նոդոն Սինմուն» թերթը:

Թերթի փոխանցմամբ՝ Ճապոնիան փորձելով փոփոխել իր «պացիֆիստական» սահմանադրությունը, մոռանում է ռազմական անցյալի մասին: Եւ եթե երկիրը շարունակում է գնալ միլիտարիզացման ուղիով, միջազգային հանրությունն ի վերջո, երես կթեքի նրանից, նշում է պարբերականը, հաղորդում է Lenta.ru-ն:

Նախօրեին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաստատել է կառավարության կուրսը՝ երկրի սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ: Փոփոխությունները երկրին թույլ կտան մասնակցել հավաքական ինքնապաշտպանությունը: