Մալթայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը` Վատիկան) մայիսի 14-ին, իր հավատարմագրերը հանձնել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում դեսպան Մինասյանը մասնավորապես անդրադարձել է հայերի եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջեւ գոյություն ունեցող պատմական կապերին եւ մշակութային ժառանգությանը` վստահություն հայտնելով, որ դրանք լավ հիմք կհանդիսանան քրիստոնյաների ժամանակակից մարտահրավերները միասին հաղթահարելու համար:
Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգը պատասխան ելույթում ջերմորեն ողջունել է Սուրբ Աթոռում ՀՀ առաջին դեսպանին` մաղթելով նրան արգասաբեր աշխատանք:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մինասյանը եւ Մեծ Վարպետ Ֆրա Ֆեստինգը առանձնազրույց են ունեցել:
Նույն օրը, ի պատիվ Հայաստանի նոր դեսպանի, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ Մեծ Վարպետի անունից տրվել է ճաշ:




























