2005 թվականի սկզբից իրանական կաթնամթերքի արտադրության եւ արտահանման ծավալները գրեթե 7 անգամ ավելացել են։ Այս մասին, հայտնում է Իրանի Կոմերցիոն օգնության հարցերով Արդյունաբերության զարգացման կազմակերպության տնօրեն Կայումարս Ֆատխոլլա Կերմանշահին։
Եթե 2005 թ-ն կաթնամթերքի արտահանման ծավալը կազմել է 18,6 միլիոն դոլար, ապա նախորդ տարի այդ ցուցանիշը հասել է 124,4 միլիոն դոլարի։
Մասնավորապես՝ 2008 թ-ն 41,3 միլիոն դոլարի չափով մաստ է արտահանվել, մինչդեռ 2005-ին այդ ցուցանիշը հավասարվում էր 1,3 միլիոնի։
Արտահանվող կաթնամթերքի շարքում են՝ պանիր, կարագ, հալեցված պանիր, խտացրած կաթ, սերուցք, մաստ։
Իրանի կաթնամթերքը արտահանվում է Ադրբեջան, Գերմանիա, Ավստրիա, Հորդանան, Հայաստան, Աֆղանստան, ԱՄԷ, Ինդոնեզիա, Անգլիա, Բահրեյն, Պակիստան, Տաջիկստան, Սիրիա, Դանիա, Ռումինիա, Իրաք, Սաուդյան Արաբիա, Ֆիլիպիններ, Ղրղզստան եւ Օման։



























