Ղրիմում հատուկ տնտեսական գոտու կառուցման աշխատանքներին ներգաղթյալներ կներգրավվեն: Այս մասին ՌԴ Պետդումայում դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին է հայտնել:
Առայժմ ծառայության գործունեությունը թերակղզում, Ռոմոդանովսկիի խոսքով, անձնագրերի տրամադրմամբ է սահմանափակվում: Միաժամանակ նաեւ օտարկերկրյա քաղաքացիների հետ կապված աշխատանքներ են կազմակերպվում` միգրացիոն կտրոնների եւ պատենտների տրամադրում, արտասահմանյան արձնագրերի ձեւակերպում, եւն:
Ղրիմում կառուցվելիք ազատ տնտեսական գոտում աշխատող ընկերությունները ազատված կլինեն բոլոր հարկերից` բացառությամբ 10 տոկոսանոց շահութահարկի եւ ակցիզային վճարների:




























