Կառավարությունը հանձնաժողով կստեղծի «Նաիրիտի» վերագործարկման հնարավորությունը քննելու համար: Այս մասին մայիսի 21-ին լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ըստ նրա՝ ռուսական «Ռոսնեֆտ» կոնցեռնը դեռ չի հայտնել գործարանի հետ կապված ներդրումային ծրագրից հրաժարվելու մասին:
Գործարանի աշխատավարձային պարտքը ներկայումս կազմում է 12 միլիոն դոլար: «Այժմ մենք էներգետիկայի նախարարի հետ քննարկում ենք, թե ինչ լուծում կարելի է տալ այս խնդրին: Նա համապատասխան ծրագիր կներկայացնի», - հայտարարել է վարչապետը:
«Նաիրիտը» չի գործում 2010-ի ապրիլից: 2013 թ. ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունն ու իտալական «Pirelli» -ն հայտարարել էին գործարանում ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման մասին:





























