Մայիսի 27-ին Սուխումում ընդդիմության հանրահավաքն է կայացել, որից հետո  ցուցարարները շրջապատել են կառավարական շենքերի համալիրը եւ վերահսկողության տակ վերցրել նախագահի նստավայրը։ Նախագահ Ալեքսանդր Անկվաբը լքել է շենքը։ 
Ցուցարարների առաջնորդ Ռաուլ Հաջիմբան հայտարարել է, որ ընդդիմությունը իր վրա է վերցնում հանրապետության ժամանակավոր կառավարումը։  Ընդդիմադիր կուսակցությունների համակագող խորհուրդը ժամանակավոր ղեկավարություն էր ստեղծել, որը ձեւավորելու է  բոլոր անհրաժեշտ կառույցները։

Միեւնույն ժամանակ նախագահի աշխատակազմում հայտարարել էին, որ «հանրապետության իշխանությունները վերահսկում են իրավիճակը մայրաքաղաքում եւ երկրում»։

Մինչդեռ ուժայիններն աջակցել են Անկվաբին։
Աբխազիայի ԱԽ քարտուղար Նուգզար Աշուբան կատարվածն անվանել է պետական հեղաշրջման փորձ։
Իսկ մայիսի 28-ին լրատվամիջոցներում հայտնվել է Աբխազիայի ուժային գերատեսչությունների համատեղ հայտարարությունը, որտեղ  ընդդիմությանը խնդրում են վերադառնալ իշխանության համար պայքարի սահմանադրական միջոցներին։

Նշենք, որ ընդդիմությունը դժգոհ է հանրապետության գործող նախագահից։ Ընդդիմության առաջնորդները նշում են, մասնավորապես, երկրում  տիրող համակարգային ճգնաժամը, իշխանությանը մեղադրում պետության խնդիրները լուծելու անկարողության, Աբխազիայի անձնագրեր անօրինական հանձնելու, ավտորիտարիզմի, ցածր կենսամակարդակի մեջ։