Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական  եւ Մաքսային միություններին, ինչպես եւ ինտեգրման  այլ ձեւերը հստակ քննարկումների առարկա են, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկայեւը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

«Անդամակցության բոլոր ձեւերը քննարկելի են եւ բաց: Այստեղ ոչ մի արգելք չկա: Կարծում եմ, որ այս համաձայնագրերում Ադրբեջանի մասնակցությունը  տրամաբանական կլինի»,- հայտարարել է Ուլյուկայեւը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն օգտվում է ԱՊՀ ազատ առեւտրի ռեժիմից: «Սակայն պետք է առաջ շարժվել: Եվրասիական տնտեսական միությունը միայն ազատ առեւտրի շուկա չէ: Այստեղ հաշվի են առնվում նաեւ ծառայությունների մատուցումը, ներդրումները, աշխատուժը, ինչը նշանակում է բիզնեսի պաշտպանություն», - նշել է նախարարը: