Հայաստանի առաջնային խնդիրը երկրի արդյունաբերական ներուժի վերականգումը պետք է լինի, իսկ դրա համար լավագույն պայմանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումն է: Տեսակետը հունիսի 6-ին` Հայաստանի Կոմունիստական եւ Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպմանը ՄԱԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանն է հնչեցրել:
Նրա խոսքով, Հայաստանի կոմունիստները պատասխանատու ընդդիմության են հանդիսանում: «Նրանք մեր երկրի թե անցյալի, եւ թե ապագայի համար են պատասխանատու, ու բազմաթիվ ձեռքբերումների նախաձեռնողն են եղել: Խորհրդային տարիներին մենք պատրաստի արտադրանք էինք արտահանում, իսկ այսօր Եվրամիության երկրներին միայն հումք ենք մատակարարում», - նշել է Վազգեն Սաֆարյանը:
Հիշեցնենք` այսօր` հունիսի 6-ին, երկու կուսակցությունները միացյալ քաղաքական խորհրդատվական մարմին ստեղծելու որոշման մասին են հայտարարել:





























