Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Թյուրքական խորհրդի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ հակասությունների բացակայության մասին է հայտարարել, հաղորդում է «Ակորդի» մամուլի ծառայությունը:
«ԵՄԿ-ն բաց է այլ պետությունների միավորման համար. օրինակ` Թուրքիան եւ այլ երկրներ կարող են հետագայում միության ասոցիատիվ անդամ դառնալ», - CA-NEWS-ի վկայակոչմամբ, հայտարարել է Նազարբաեւը` թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովի արդյունքների ամփոփման նպատակով կազմակերպված ճեպազրույցին:
«Այդուհանդերձ, դա Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ-երկրների առաջնահերթությունն է», - նշել է Նազարբաեւը:
Ղազախստանի նախագահը հիշեցրել է, որ միությանն անդամագրվելու մտադրություն ունեն նաեւ Հայաստանը եւ Ղրղըզստանը, իսկ մի շարք այլ երկրներ էլ կառույցի հետ առեւտրային հարաբերությունները զարգացնելու շահագրգռվածություն են ցուցաբերել: Նախագահի խոսքով, հարկավոր է ԵՏՄ հետագա ամրապանդման ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկել:





























