Մոսկվայում անցյալ շաբաթ Չապաեւի նրբանցքի «Սոկոլ» հյուրանոցում Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձերբակալվել է բանտից վերադարձած 54-ամյա «օրենքով գող» Խաչիկ Ասատրյանը, նույն ինքը՝ Գագիկ Ռոստովսկին: Գործողությունը պրոֆիլակտիկ բնույթ է կրել՝ ոստիկանները Գագիկին բերման են ենթարկել Պոտրովկա եւ խորհուրդ տվել բացասական հետեւանքներից խուսափելու համար հեռանալ մայրաքաղաքից եւ հետագա բնակության համար այլ վայր փնտրել, հաղորդում է «Պրայմ Կրայմ»-ը:
Մեր տվյալներով, վերջին 6 տարիները Գագիկ Ասատրյանը Լյուբլինյան դատարանի վճռով բանտարկվել էր: Մոսկվայում կալանավորման նախօրեին նա ազատվել էր չեբոքսարյան «քառյակից»:
Ռոստովի մարզից Մոսկվա տեղափոխվել, որտեղ նա ապրել է 15 տարի, նրան ստիպել են տիտղոսակիր կոլեգաները. Արմեն Կանեւսկին եւ Նոդարամ Ռոստավսկին, որի արդյունքում 2005թ. Ասատրյանը կորցրել է իր տիտղոսը: Վերջին բանտարկությունից երեք տարի առաջ եւ դատվածության ամբողջ ընթացքում Գագիկը պաշտոնապես «իրենցոնքի մոտ չի եղել», սակայն հիմա նա առանց վարանելու իրեն գող է կոչում: Հնարավոր է, Արմենի մահից հետո, եւ իհարկե, Նոդարի կենսագրականում նրա բանակային անցյալի իրողությունը բացահայտելուց հետո, Ասատրյանը հաստատապես մտադիր է վերականգնվել իր իրավունքներում:











