Ուկրաինան, առանց Ռուսաստանի հետ երկխոսության եւ փոխհամաձայնության, չի կարող անվտանգ զգալ իրեն: Հայտարարությունը ամերիկյան Time պարբերականին տված բառացիկ հարզազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն է հնչեցրել, հաղորդում է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
«Հնարավոր է` ուկրաինացիներից ոմանք կնախընտրեին Շվեդիայի կամ Կանադայի հետ հարեւանություն անել, բայց մեր հարեւանը Ռուսաստանն է», - նշել է Պորոշենկոն:
Պարբերականի հաղորդմամբ, հենց այդ հանգամանքն է ստիպել Պորոշենկոյին, որ իր առաջին լիարժեք աշխատանքային օրը «Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովի հետ մարաթոնային բանակցությունների վրա վատնի»: Ուկրաինայի նախագահը գտնում է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելուց բացի որեւէ այլընտրանք չունի, քանի որ ոչ մի պետություն պատրաստ չէ հետագա հարձակումներից զերծ մնալու երաշխիքներ տրամադրել իր երկրին:
Հունիսի 8-ին եւ 9-ին Ուկրաինայի նախագահի կողմից ներկայացված խաղաղության նախագծի դրույթների իրականացմամբ զբաղվող եռակողմ կոնտակտային խմբի անդամները` ի դեմս Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչների, երեք նիստ են անցկացրել:





























