Գիշերը Ուկրաինայի նախագահի նստավայրի մուտքերից մեկի մոտ Պետական պահպանության վարչության աշխատակիցները ինքնաշեն պայթուցիկ սարք են հայտնաբերել:

ՈՒՆԻԱՆ-ը հայտնում է, որ սարքը կազմված էր մի քանի Ֆ-1 նռնակներից եւ ՌԳԴ-ից, օժանդակ այլ տարրերից:

Պայթուցիկը տեղադրողը նկատվել է, սակայն կարողացել է փախչել՝ սարքը չհասցնելով բերել մարտական վիճակի:

Տվյալ փաստի հանգամանքները քննում են ՊՊՎ-ի, ՈՒԱԾ-ի եւ ՆԳՆ-ի աշխատակիցները: