Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը հունիսի 15-ին Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանի շենքի մոտ պիկետ էր կազմակերպել:
Պատգամավորին աջակեցելու էին եկել 30 հոգի: Մեծամասամբ՝ «Երիտասարդ գվարդիա» շարժման ակտիվիստներ, հաղորդում է «Fontanka.ru»-ն:
Ինչպես հաղորդում է «Saint-Petersburg.ru»-ն, խորհրդարանականն Ուկրաինայի կառավարությանը նվերներ էր բերել: Ծանրոցում պատգամավորն ածուխ, խոզի փտած ճարպ, ինչպես նաեւ ինտիմ խաղալիքներ Գերագույն Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոյի համար: Հավաքածուն Միլոնովը ծածկել է ուկրաինական դրոշով, որը, նրա խոսքով, Մայդանից է բերել:
Քանի որ հանգստայան օր էր եւ հյուպատոսության աշխատակիցները տեղում չէին, պատգամավորը «ծանրոցը» թողել է աղբամանում, որը, Միլոնովի խոսքով, փոստարկղ է խորհրդանշում:











