Բաքվի օդանավակայանում կատարված միջադեպի կապակցությամբ բողոքի նոտա է հղվել Ադրբեջանի համապատասխան գերատեսչությանը: Այս մասին եւ այն մասին, որ ԱԳՆ են կանչել Ադրբեջանի դեսպանին, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

«Մեր դեսպանությունն Ադրբեջանում  միացել է հարցին այն բանից հետո, երբ իրադարձությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Մեզ դիմում են բազմաթիվ հարցերով եւ երբ հարցը վերաբերում է Վրաստանի քաղաքացուն՝ առավել եւս խորհրդարանի անդամի, Վրաստանի դեսպանությունն ու ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտը պարտավոր են պարզել իրավիճակը: Այս կապակցությամբ հյուպատոսն ու փոխհյուպատոսը մեկնել են Ադրբեջան, որպեսզի պարզեն, թե ինչ հիմքի վրա են այդ լուրերը տարածվել»,- հայտարարել է Փանջիկիձեն:Ինչպես նշել է արտգործնախարարը, հաշվի առնելով հակասական եւ միմյանց բացառող տեղեկությունները, Վրաստանի արտգործնախարարությունը բոլոր ուղղություններով պարզում է իրավիճակը, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

«Մենք հանձնարարել ենք մեր դեսպանությանն ավելի մանրամասն քննել գործի հանգամանքները, նոտա է հղվել Ադրբեջանի համապատասխան գերատեսչություն, պահանջել են բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են այն մասին, թե ինչ է կատարվել Բաքվի օդանավակայանում: ԱԳՆ կժամանի Ադրբեջանի դեսպանը, որպեսզի տեղեկացնի կատարվածի մասին»,- հայտարարել է Մ. Փանջիկիձեն:

Ի՞նչ է կատարվել վրացի պատգամավորների հետ Բաքվում