Սախալինում վարորդը փրկել է կատվին, որը մեքենայի ամորտիզացման զսպանակի վրա 130 կմ/ժ արագությամբ 70 կմ ճանապարհ է անցել:

Կենդանուն փրկելու գործողությունը նկարահանել են: Ավտոմեխանիկները մեծ ջանքեր են գործադրել՝ կատվին զսպանակից ազատելու համար: Հավանաբար այդ է պատճառը, որ տղամարդու գործողություններն ուղեկցվում են անպարկեշտ մեկնաբանություններով:

Ամեն դեպքում, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: «Չելովեկ online»-ի փոխանցմամբ, Դեղձ անունով կատուն պատկանել է մեքենայի տիրոջը:

Հարկ է նկատել, որ տեսանյութը YouTube-ում հրապարակվել է դեռեւս այս տարվա մայիսին եւ ավելի քան 28 հազար դիտում է ունեցել: Տեսանյութի տակ մեկնաբանություն թողած օգտատերերին ամենից շատ մեկ հարց է հուզել. ինչպես եւ ինչու է ընդհանրապես կատուն հայտնվել այդտեղ:

Տեսանյութն անպարկեշտ արտահայտություններ է պարունակում: