Դիմորդները դժգոհ են «Հայոց պատմություն» առարկայի շտեմարաններից, նրանք բողոքում են, որ շտեմարանների շատ հարցեր շփոթեցնող են:

«Կան բառեր, որոնք խաբում են մեզ: Օրինակ գրված է՝ Արտավազդ 2-րդը ինչքան զորք է տրամադրել ինչ-որ հրամանատարի, գրված է՝ 13 հազար: Բայց ես գիտեի՝ 40 հազար է: Բայց փաստորեն նա խոստացել է 40 հազար, ոչ թե տրամադրել է: Իմ հասկանալով նրանք ուզում էին այնպես անեին, որ մենք կտրվեինք այս քննությունից»,- NEWS.am-ին ասաց դիմորդներից Արթուր Հունանյանը:

Իսկ դիմորդ Հակոբ Զաքարյանի խոսքով՝ թեստերում շատ հարցեր են ընդգրկված, որոնք քննական չեն և ավելորդ ծանրություն են. «Ավելի լավ է՝ շտեմարանների հարցերից չխոսեմ: Ահավոր է: Շատ անիմաստ ու ծավալուն է: Յուրաքանչյուր դասի թվական ու անուն պետք է ամբողջը հիշես: Շատ հարցեր կան, որ քննական չեն, կարող էին քննությանը չլինել»,-բողոքեց դիմորդը:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 20-ին, դիմորդները միասնական ընդունելության քննություն էին հանձնում «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առականերից: Մինչեւ այս դիմորդները քննություն էին հանձնել նաև «Մաթեմատիկա»,   «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու» առարկաներից: