ԵԽԽՎ օնստաշրջանի օրակարգում, որը տեղի կունենա հունիսի 23-27-ը, ընդգրկված է Սարսանգի ջրամբարի շահագործման հարցը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանին հաջողվել է հասնել նրան, որ ԵԽԽՎ բյուրոն Սոցիալական հարցերով հանձնաժողովին հանձնարարել  է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սարսանգի ջրամբարի վերաբերյալ նախագիծ կազմել. «Ադրբեջանական կողմը ներկայացրել է անհիմն տեղելություն այն մասին, թե ԼՂՀ իշխանությունները փակում են ջրի հոսքը Սարսանգի ջրամբարից, որի հետեւանքով չեն ոռոգվում դրան կից ադրբեջանական հողերը»: Զոհրաբյանի խոսքով՝ նա այդ թեմայի շուրջ զրուցել է ԼՂՀ վարչապետի հետ եւ ԵԽԽՎ-ի նիստում Սարսանգի ջրամբարի կապակցությամբ մի քանի առաջարկ կներկայացնի: