Բացահայտվել է երեք տարի առաջ տեղի ունեցած դանակահարության գործը:

2011-ի հունվարի 12-ին, կեսգիշերն անց, Չարբախի բնակիչներից մեկը Էրեբունի բժշկական կենտրոն օգնության էր դիմել: Տղամարդուն անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո ահազանգել էին ոստիկանության Շենգավիթի բաժին: Հիվանդանոց է ընդունվել ազդրի կտրած-ծակած, արնահոսող վերքով մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տուժողն ասել էր, որ իրենց իրենց շենքում դանակով հարվածել է անծանոթ մեկը: Դեպքի մանրամասներին ծանոթանալուց հետո սկսվել էին հետախուզական միջոցառումները:

Բացահայտման աշխատանքները թվում էր, թե կարճ է տեւելու, բայց դանակահարողը հայտնաբերվեց երեք տարի անց միայն:

Մանրամասները՝ տեսանյութում: