Հարմարեցված բանալիներ, բաց պատուհաններ, գողություն եւ ամառ. այս բառերը հատկանաշական են նրանց համար, ովքեր ամռանը փորձում են հարստանալ ուրիշի հաշվին:
Տվյալ դեպքում խոսքը բնակարանային գողի մասին է, ում համար ամառը ոչ թե հանգստյան, այլ եռուն աշխատանքային շրջան է: Որպես կանոն, նրանց համար աշխատանքային դաշտ են ստեղծում հենց բնակարանատերերը, որոնք չափազանց վստահ են լինում իրենց բնակարանի, ամառանոցի ու գրասենյակի անվտանգությանը, մյուսներն, առհասարակ, անուշադրության են մատնում բնակարանի անվտանգության տարրական կանոնները:
Որպեսզի ակամա չաջակցեք բնակարանագողերին եւ ձեր ունեցվածքը հետագայում չբնորոշվի որպես գողոն, կներկայացնենք մի քանի տարրական կանոն, որոնց հետեւելու դեպքում բնակարանագողը ձեր տան մոտից կհեռանա ձեռնունայն:
Նախ եթե ունեք վստահելի բարեկամ կամ հարեւան, հանգստի մեկնելիս բանալին թողեք նրա մոտ. կհետեւի բնակարանին, ներս ու դուս կանի, ծաղիկները կջրի եւ բնականաբար, ելումուտն ու շարժումը կզսպի անբնակ տանը հյուրընկալվելու ցանկությունը: Բայց եթե այսպիսի հարեւանուհի կամ բարեկամուհի չունեք, հանգստի մեկնելիս պարտադիր փոխեք դռան կողպեքն ավելի հուսալիով: Հաճախ բնակարանային գողերը հույսը դնում են հարմարեցված բանալիի հրաշագործության վրա, բայց հուսալի, որակյալ, միքիչ էլ թանկ կողպեքի դեպքում գողն ուղղակի կհուսահատվի չարչարվելուց:
Մեկ այլ, ոչ պակաս կարեւոր նկաըտառում. Խոշոր գումարը տանը պահելը հայերի համար սովորույթի պես բան է դարձել: Բնակարանագողերն էլ, ծանոթ լինլեով այս սովորությանը, տունը սրբելու ճանապարհի առաջին հերթին հենց դարակներն են քանդում: Կանխիկ գումարը գտնելուց հետո էլ հանգիստ փակում են դուռը ու գոհ հեռանում: Բնակարանագողին չգոհացնելու համար խորհուրդ ենք տալիս գումարը պահել բանկերում, հանգստավայրում էլ օգտվել վճարման անկանխիկ միջոցներից՝ գրպանահատի զոհ չդառնալու համար:
Լինում է նաեւ, որ բնակարանատերերը անձամբ են օգնում գողին. Անգիտակցաբար տեղեկություն են հայտնում նրանց: Դիմացինին չճանաչելով՝ ներկայացնում են համգստի մեկնելու իրենց պլանները: Հանցագործի համար տեղեկատվություն ստանալու համար լավ հարթակ է նաեւ համացանցը: Հատկապես երիտասարդները սոցցանցերում ակտիվորեն պատմում են, որ շուտով ընտանիքով մեկնելու են արտերկիր: Բացակայելու են այսքան օր, վերջում էլ լուսանկարվում են իրենց առանձնատան դիմաց, որի պարսպին պարզ երեւում է տան հասցեն ու ներբեռնում սոցցանցեր: Էլ ինչ է պետք ձեռ տուն մուտք գործողին իր կեղտոտ գործը հաջողելու համար:
Մեկ այլ, որ պակաս փորձված մեթոդ՝ հանգստի մեկնելիս միացրած թողեք, օրինակ, ռադիոընդունիչը կամ սենյակներից մեկի լույսը՝ տպավորություն թողնելով, թե տանը մարդ կա: Ինչպես ֆիլմերում ենք դիտում, բնակարանային գողը նախ ականջ է դնում դռանը, որպեսզի վստահ լինի, թե տունը մարդ կա: Այս պարագայում նրանք ձեր բնակարանից հույսը կկտրեն, սակայն կան նաեւ բնակարանագող-մագլցողներ, ովքեր, հաշվի չառնելով ֆիզիկայի օրենքները, հերոսաբար վտանգում են իրենց կյանքը ձեր 8-րդ հարկի բնակարանի եղած-չեղածը տանելու համար: Մենք էլ առաջարկում ենք զինել պատուհանները ճաղավանդակներով ինչպես ամռանը, այնպես է տարվա մնացած եղանակներին բնակարանը ապահով պահելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:











