42-ամյա օդեսացին երրորդ հարկի պատուհանից ցած է  նետել տատիկին՝ գոչելով «Փառք Ուկրաինային», իսկ հետո փակվել էր բնակարանում` հրաժարվելով հանձնվել ոստիկանությանը:

Պարզվել է, որ տղամարդն ալկոհոլիկ, թմրամոլ չէ եւ հոգեկան հիվանդությունով չի տառապել: Նա ցնորվել է սիրած աղջկա հետ բաժանվելուց հետո: Բարեբախտաբար, տատիկը ողջ է մնացել, դեպքի վայրից նրան տարել է շտապօգնությունը: Հետագայում  տուժած տատիկի աղջիկը` տղամարդու մայրը, մամուլին պարզաբանել է, որ այդպիսի արարքի դրդապատճառը կարող էր լինել կենակցուհուց վերջերս իր որդու բաժանումը,  փոխանցում է «navigator» կայքը:

Տղամարդը երկա ժամանակ հրաժարվել է դուրս գալ բնակարանից, փակել է բնակարանի մուտքը եւ պատշգամբից բղավել՝  «Փառք ուկրաինային, փառք հերոսներին», ինչպես նաեւ գովել Ուկրաինայի «5-րդ ալիքին»: Ավելի ուշ իրավապահները ուժով նրան տնից դուրս են հանել: