Չինական Յույլինյա քաղաքում յուրաքանչյուր եվրոպացու համար տհաճ փառատոն կանցկավի: Նրան ողջ աշխարհից մասնակցելու կժամանեն շան մսի սիրահարներ: Սպասվում է, որ երեք օրվա ընթացքում միջացառման հյուրերը մոտ 10 հազար շան միս կուտեն: Կենդանիների պաշտպանները կոչ են անում չեղյալ համարել վայրենի «սնունդի օրգիան», հաղորդում է «Mirror»-ը:
Զգուշանալով, որ կենդանիների պաշտպանները կխափանեն իրենց տոնը, Յույլինյայի բնակիչները սկսել են նախօրոք սպանել շներին ու կատուներին: Համացանցի չինացի օգտատերերը հարյուրավոր լուսանկարներ են տեղադրել, որոնցում արդեն մորթազերծված, խեղդամահ արված կամ դանակահարված ընտանի կենդանիներ են:
Դաժան տոնի հակառակորդները նշում են, որ ՉԺՀ-ում ակտիվ գործում է շան կամ կատվի մսի սեւ շուկա: «Այս անմտությանը հարկավոր է վերջ տալ»,- նշվում է կենդանիների պաշտպանների նկարահանած վիդեո-ուղերձում, հայտնում է « Vesti.ru »-ն:
Կենդանիների պաշտպանները համարում են, որ տվյալ փառատոնը, ի հակառակ Յույլինյայի քաղաքապետարանի կարծիքի, ազդում է քաղաքի հեղինակության վրա: Բացի այդ, կենդանիների պաշտպանության կազմակերպության ներկայացուցիչն ուշադրություն է դարձնում նրան, որ հաճախ սնվում են ընտանի կենդանիներով, որոնց հաճախ գողանում են ու հանձնում հատուկ մորթարաններ: Բնականաբար, առեւանգողիների չի հուզում այն փաստ, որ տերերն այլեւս չեն տեսնի իրենց սիրելի կենդանիներին:
Փառատոնը վտանգավոր է ոչ միայն քառոտանիների համար, այլ նաեւ համադամ ուտեստների սիրահարների համար: Շան միսը բժշկական որեւէ ստուգում չի անցնում: Վաճառողները չեն հետեւում սանիտարական կանոններին, իսկ ապրանքը, որը վաճառում են, կարող է կատաղությամբ վարակված լինել:
Շան մսի փառատոնը նվիրված է ամառային արեւադարձի չինական տոնին: Համարվում է, որ եթե այդ օրը շան միս ուտեն եւ լիկյոր ըմպեն, ապա ձմռանը որեւէ հիվանդություն չի սպառնա:











