Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական ինքնահռչակ հանրապետությունների ռուսամետ ակտիվիստների զինված դիմադրությունից երկու ամիս անց ուկրաինական իշխանություններին հաջողվել է պայմանավորվել հրադադարի մասին:

«Հրադադարի գործողության ժամկետը, ինչպես եւ ավելի վաղ հայտարարվել էր, հունիսի 10-ից մինչեւ հունիսի 27-ն է: Ցանկանում ենք ասել, որ այդ  ընթացքում ԵԱՀԿ-ն Ռուսաստանի կողմից այդ ռեժիմի պահպանման դիտարկում կանցկացնի: Հույս ունենք, որ հրադադարի ընթացքում երկու կողմերից էլ կարող ենք բանակցել եւ հակամարտության խաղաղ կարգավորման մասին բանակցությունների վարման խորհրդատվություն սկսել», - Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդային մեջբերում է Russia Today-ը:

Ընդ որում, Բորոդայը նշել է, որ աշխարհազորայինները պատրաստ են հրադադարին միայն ուկրաինական զորքերի նմանատիպ քայլերին ի պատասխան: Ուկրաինայի անվտանգության եւ պաշտպանության խորհրդում, իրենց հերթին, հայտարարել են, որ երկուշաբթի Դոնբասի զորքերը արդեն զենք չեն կիրառել, այսինքն՝ փաստացիորեն հավատարիմ են մնացել ավելի վաղ առաջարկված պայմանավորվածությանը:

Բանակցությունների մասնակցել են Ուկրաինայի, մասնավորապես՝ երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման, ԵԱՀԿ-ի, Դոնեցկի եւ Դոնբասի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանը: