Աֆրիկյանների շենքի մոտ այսօր՝ հունիսի 24-ին, իրավիճակը կրկին լարվել է, երբ պատմամշակութային հուշարձան համարվող շենքի պահպանության համար պայքարող ակտիվիստները փորձել են շենքի բակ մտցնել դաշնամուրը, որը հանուն Աֆրիկյանների շենքի պահպանման այսօր՝ ժամը 15։0-ին, պետք է նվագի աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները թույլ չեն տվել դաշնամուրը բակ մտցնել, սկսվել է վիճաբանությունը, ոստիկանները պատճառաբանել են, որ միայն սեփականատիրոջ թույլտվությամբ կարող են բակ մտցնել երաժշտական գործիքը։

Ակտիվիստներն ի նշան բողոքի սկսել են ուժեղ հարվածել շենքի պարսպին։ Ոստիկանները պատ են կազմեցին պարսպի երկայնքով։ Քաղաքացիական ակտիվիստներն այժմ իրենք են նվագում մուտքի մոտ դրված դաշնամուրն ու սպասում են Տիգրան Համասյանին։

Նշենք, որ երաժիշտը, որը Հայաստան է եկել համերգների, իր նախաձեռնությամբ է որոշել միանալ Աֆրիկյանների տան պահպանության արշավին։