Միասնական ընդունելության գրավոր քննությունների ավարտից երկու օր անց՝ այսօր՝ հունիսի 25-ին, մեկնարկել են ներբուհական եւ բանավոր քննությունները: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում դիմորդները քննություն են հանձնում «Դերասանի վարպետություն» առարկայից, քննությանը ներկա էր նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը (ֆոտոռեպորտաժ):
Նա զրուցեց դիմորդների հետ, հաջողություն մաղթեց նրանց, հարցրեց՝ իրենք են ընտրել մասնագիտությունը, թե ոչ:
«Ինքնուրո՞ւյն եք ընտրել մասնագիտությունը: Ժառանգակա՞ն է, ընտանիքի ազդեցության տա՞կ է: Երեկ պարապե՞լ եք, թե՞ ֆուտբոլ եք նայել»,-դիմորդներին հարցրեց նախարարը:
Աշոտյանը ընդունող հանձանժողովի հետ հետեւեց դիմորդներից երկուսի ելույթին:
Դիմորդներն այս քննության համար պատրաստել էին էտյուդ եւ մենախոսություն:
Նշենք, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ընդունելության քննության առաջին փուլում կա 190 դիմորդ, նրանց թիվը նախորդ տարվա համեմատ 30-ով պակասել է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











