Ստեփանակերտի օդանավակայանն աշխատում է: Համապատասխան կադրերն արդեն համացանցում են եւ հիստերիայի ալիք են բարձրացրել Ադրբեջանում:

NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով համացանցում տարածված կադրերը՝ ԼՂՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության (ՔԱՎ) ղեկավար, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Աթբաշյանն ասաց, որ թռիչքը, որի արդյունքում նկարահանվել է տեսանյութը, ամենեւին էլ առաջինը չէ: «Հիմա նույնպես չվերթներ են իրականացվում»,- ասաց ՔԱՎ ղեկավարը

Խոսքն առայժմ կանոնավոր ուղեւորափոխադրումների մասին չէ: «Կադրերում մեր ինքնաթիռներից մեկն է: Թռիչքը կապված էր ավիացիոն-քիմիական աշխատանքների հետ»,- նշեց Դմիտրի Աթբաշյանը՝ հավելելով, որ մասնավոր հիմունքներով նաեւ զբոսաշրջային եւ մարզական չվերթներ են իրականացվում: