ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը: Նա նկատել է, թե նախագահ Օբաման գոհունակությամբ է հիշում սենատորի կարգավիճակում իր առաջին օտարերկրյա այցելությունը Ադրբեջան, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ալիեւը խնդրել է շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահին նամակի համար:
Հանդիպման ընթացքում կայացել է կարծիքների փոխանակում ռազմական ոլորտում Ադրբեջանի եւ ԱՄՆ համագործակցության հարցերով:
Գեյթսը Սինգապուրից ժամանելով Ադրբեջան ծրագրում է հանդիպել նաեւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ: Քննարկվելու է ԱՄՆ զինված ուժերի մատակարարման հարցը Ադրբեջանի տարածքով:


























