Ծալովի աթոռներից պատրաստված Էյֆելյան աշտարակը տեղադրվել է իսկական աշտարակից ոչ շատ հեռու:

Փարիզյան սրճարանների ու արագ սննդի կետերի հին ու բարի աթոռները այս օրերին իրենց ծնունդն են նշում:

Դրանք Fermob ընկերության կողմից թողարկված աթոռներն են, որոնք շրջանառության մեջ են դրվել 125 տարի առաջ: Ֆիրման մինչ օրս գոյություն ունի, քանի որ իր արտադրանքի նկատմամբ պահանջարկը չի նվազում, հաղորդում է  RFI-ին:

13 մետր է բարձրությամբ եւ 324 աթոռներից բաղկացած աշտարակի մանրակերտը տեղադրվել է Մարսյան դաշտում եւ այնտեղ կմնա մինչեւ հուլիսի 7-ը: Fermob-ի կայքում հաղորդվում է, որ աշտարակի պատրաստման վրա օգտագործվել է 5 184 մեխ եւ 3 888 դեպքերում եռակցում է անհրաժեշտ եղել:

Երբ այդ ծալովի աթոռները 19-րդ դարի վերջին հայտնվել են փարիզի բնակիչների մոտ, ապա դրան առավելությունները բարձր են գնահատվել սրճարանների եւ արագ սննդի կետերի սեփականատերերի կողմից: Դրանք թեթեւ էին, ծալվում էին, հեշտ էր նրանց պահել նկուղային տարածքներում եւ որ ամենակարեւորն է՝ դրանք օգնում են խուսափել սրճարանում մշտական նստատեղերի համար գանձվող հարկերից: