Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վստահ է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը որոշ ժամանակ անց կցանկանան միանալ ԵՄ-ին: Այս մասին նա հայտարարել է Le Temps թերթի հետ զրույցում:

«Վրաստանում այժմ անգամ իշխանության եկած ընդդիմությունն է միացել եվրոպամետ ուղղությանը: Ուկրաինայում այս գաղափարը տարածում է  գտնում անգամ ռուսալեզու արեւելքում: Պարադիգմը լիովին փոխվել է», - վստահ է Սահակաշվիլին:

ԵՄ-ին ինտեգրման գործընթացը, ըստ նրա, կլինի բարդ եւ երկար:

 «Միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ԵՄ-ի հետ գործընկերության քայլեր ձեռնարկեն: Ժամանակի ընթացքում նրանք բոլորը կմիանան ԵՄ-ին», - վստահ է Սահակաշվիլին, փոխանցում է Inopressa-ն: