ՀՅԴաշնակցության «Հայ դատի» մոսկովյան գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը «հերթապահ արարողակարգային արտահայտություն է համարել ադրբեջանական պաշտոնական պատվիրակության ընդունելության ընթացքում Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի արած հայտարարությունը, թե Ռուսաստանը չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը: 

Նավոյանի խոսքով, Ադրբեջանի միջխորհրդարանական համագործակցության հիմքում տնտեսական շահերն են, իսկ Ադրբեջանը դեռ չի հասել ռազմավարական համագործակցության մակարդակի:

Հիշեցնենք, որ Սերգեյ Միրոնովի եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի՝ Մոսկվայում կայացած հանդիպմանը Միրոնովը հայտարարել է, թե «Ռուսաստանը չի ճանաչի Լեռնային Ղարաբաղ անունով որեւէ պետական միավոր եւ մտադիր չէ ճանաչել այն նաեւ հետագայում, իսկ խորհրդարանականների այցը տարածաշրջան ինքնագործունեություն եւ անպիտան քայլ էր»: