Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում հունիսի 28-ին անցկացվում են Առաջին աշխարհամարտի հանգեցրած դեպքերին նվիրված միջոցառումներ։
Ուղիղ 100 տարի առաջ՝ 1914թ., սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը սպանել էր Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին։
1918թ. ավարտված պատերազմը միլիոնավոր մարդկանց կյանք էր խլել, եվրոպական երեք կայսրություններ վերացել էին։
Ավստրիացի քաղաքական գործիչները ներկա կգտնվեն Վիենայում անցկացվելիք հիշատակի արարողությանը եւ ռազմական շքերթին։
Լոնդոնում Առաջին աշխարհամարտի վետերանների հիշատակը կհարգի Եղիսաբեթ II թագուհին։
Գավրիլո Պրինցիպը շատ սերբերի համար նախկինի պես համարվում է ազգային հերոս։











