Հունիսի 29-ին Վրաստան կժամանի պատվիրակություն ԱՄՆ-ի Կոնգրեսից: Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության ղեկավարը սենատոր Բեն Քարդինն է(Մերիլենդ նահանգ, Դեմոկրատական կուսակցություն), ով գլխավորում է Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովը(Հելսինկյան հանձնաժողով):
Պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու եւ վրացական կառավարության այլ անդամների հետ:
Ամերիկյան դեսպանատան տեղեկությունների համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր՝ կապված ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի եւ Վրաստանի ինքնիշխանության հետ: Մասնավորապես ընդգծվելու է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի դեմոկրատական զարգացումն ու տարածքային ամբողջականությունը, բարձր է գնահատում նրա մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաքելություններում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակության կազմում են նաեւ սենատորն Այովա նահանգից եւ մի քանի կոնգրեսականներ:




























