Ինչպես միշտ Արաբական Միացյալ Էմիրությունները զարմացնում է աշխարհին: Երկրում, որն իրավամբ համարվում է առաջատարն ամենաինքնատիպ կառույցների շինարարությամբ, որը չի դադարում զարմացնել նորություններով, հայտնվել է մեքենա, որը ղեկավարվում է հետին նստարանից:
Այժմ այդ երկրի փողոցներում հնարավոր է հանդիպել « Nissan Patrol », որը կարծես առանց վարորդի է ընթանում: Բանն այն է, որ մեքենայի կառավարման բոլոր սարքավորումները, ներառյալ ղեկը, հետեւի նստարանին են: Տեղի հնարամիտները ստեղծել են մեքենան, որն առաջին հերթին նախատեսված է ուղեւորների հարմարավետության համար: Այժմ ոչինչ չի խանգարի վայելել Արաբական Միացյալ Էմիրությունների գեղեցկությունը, հաղորդում է «Econet»-ը:











