Մեծ Բրիտանիայում հուլիսի 4-ին այցելուների համար կբացվի աշխարհում խոշորագույն ստորգետնյա բատուտը: «Bounce Below» ատրակցիոնը գտնվում է Հյուսիային Ուելսի հսկա քարանձավում:

Կառույցն իրենից ներկայացնում է երեք մեծ բատուտներ, որոնք քարանձավի տարբեր մակարդակներում եւ թեքությամբ միմյանց հետ են կապված: Ատրակցիոնի այցելունրը, որոնք հատուկ պաշտպանիչ սաղավարտներ եւ հագուստ կկրեն, քարանձավում կհայտնվեն հանքահորային հին գնացքով: Նրանք կկարողանակն ցատկել ու թռչել քարանձավի առաստաղի ներքո, որի պատերի վրա հազարավոր լուսադիոդներ կան, որոնք ստորգետնյա տարածքը հեքիաթային են դարձնում, հաղորդում է « Travel.ru »-ն:

Նոր ատրակցիոնը Բլանո-Ֆեսթինիոգ քաղաքի վրա կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը, որը տուժել է տնտեսական ճգնաժամից: « Bounce Below »-ի տոմսի արժեքն է 15 ֆունտ ստերլինգ(18.5 եվրո): Ատրակցինոնը հասանելի է 7 տարեկանից բարձր այցելուների համար: Մարմնի առավելագույն քաշը 120 կգ է: